Ուկրաինայի Գերագույն ռադան չի ընդունել պաշտպանության նախարարի պաշտոնակատար, ծովակալ Իգոր Տենյուխի հրաժարականը:
Նիստի ընթացքում Գերագույն ռադան չի կարողացել պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից ազատել Իգոր Տենյուխին. անհրաժեշտ 226 «կողմ» ձայնի փոխարեն եղել է ընդամենը 197 ձայն:
Մինչ այդ Տենյուխը հայտարարել էր, որ հրաժարական է տալիս, հայտնում է ՈՒՆՆ-ն:
Քվեարկությունից հետո Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ այդ հարցով խմբակցությունների հետ կխորհրդակցի:
Հիշեցնենք, Իգոր Տենյուխը Գերագույն ռադայի կողմից պաշտպանության նախարարի պաշտոնակատար նշանակվել էր այս տարվա փետրվարի 27-ին:




























