Մարտի 24-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Շահսուվարյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մարտի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել 1933 թ. ծնված Ալեքսանդր Խ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մարտի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Գառնիի փողոցի թիվ 2 շենքի դիմաց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 57-ամյա մի կնոջ եւ նրան տեղափոխել հիվանդանոց:

Երեք դեպքով էլ կատարվում է քննություն: