Մարտի 24-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երեւանի Սիլիկյան հին խճուղու էլեկտրասյան դիմաց իրար են բախվել «Օպել» եւ «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենաներ: «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մարտի 24-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Լոռու մարզի Արեւաշող գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Երկու դեպքով էլ կատարվում է քննություն: