Մարտի 24-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արտակ Խ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունվարի 7-ից ՌԴ Պերմ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: