ԱՄՆ իշխանություննեը դատապարտել են Բաղդադում լրագրող Մոհաեդ Բդայվի Օվայդա ալ-Շամերիի սպանությունը, ով գլխավորում էր «Ազատ Իրաք» ռադիոկայանի բյուրոն:
ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունում լրագրողի մահը նշվում է որպես «զգալի կորուստ ամբողջ Իրաքի համար»:
Հիշեցնենք, որ լրագրողին սպանել էին մարտի 22-ին Իրաքի նախագահի նստավայրի դարպասների մոտ: Ականատեսները պնդում են, որ կրակել է նախագահական թիկնազորի անդամներից մեկը, որը լրագրողների հետ անցակետի մոտ կոնֆլիկտի մեջ է մտել:
Հանցագործության վայր հենց նույն օրը ժամանել է երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիկին, ով հրամայել էր գտնել ու ձերբակալել մեղավորին: Ավելի ուշ հեռուստատեսությամբ ցուցադրվել էին ենթադրյալ մարդասպանին պատկերող կադրեր, որն արդեն կալանավորված էր, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:




























