Այն քաղաքական գործիչը, ով ընտրություններին ստացել էր 540 հազար ձայն ու մեկ ամսում մսխել է այն՝ իմպոտենտ է, քաղաքական իմպոտենտ։ Այդ մասին այսօր՝ մարտի 25 խորհրդարանի ամբիոնից ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը՝ ակնարկելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին։
«Բարի եղեք պատգամավորական հարաբերությունների էթիկան պահեք: Եթե խոսում ենք միմյանց լսելու կարողությունից, հանդուրժողականությունից, ուրեմն բարի եղեք լսեք: Ես որեւէ մեկին այս ամբիոնից երբեւէ անձնական վիրավորանք չեմ հասցրել, դա ինձ համար կարեւոր է, որովհետեւ սա Հայաստանի խորհրդարանի ամբիոնն է։ Բարի եղեք հարգեք դա»,- ասաց Խ. Հարությունյանը:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանին քաղաքական դալտոնիկ անվանեց` մեկնաբանելով վերջինիս հնչեցրած այն միտքը, թե ընդդիմությունը ամեն ինչ սեւացնում է:




























