Լոս-Անջելեսի շրջանի առողջապահության բնագավառի ներկայացուցիչները հաստատել են տեղեկությունն այն մասին, որ Բըրբենք եւ Դաունի քաղաքներում բծավորի տիֆի վարակի դեպքեր են հայտնաբերվել: Այդ մասին գրում է «Burbank Leader»-ը:

Լոս-Անջելեսում կենդանիների հետ դաժան վերաբերմունքի կանխարգելման համայնքի նախագահ Մադլին Բերնշթայնն իր հայտարարության մեջ կոչ է արել ընտանի կենդանիների տերերին զգույշ լինել, որպեսզի նվազագույնին հասցնեն հիվանդությամբ վարակման դեպքերը: «Կոչ եմ անում ընտանի կենդանիների տերերին կենդանիներին տանը պահել ու լուի դեմ միջոցներ օգտագործեն: Տունն ու բակը մշակեն լուի դեմ միջոցներով՝ վարակման ռիսկը բացառելու համար»,- ասել է նա:

Նշենք, որ 2012թ.-ի օգոստոսին Բըրբենքի չորս բնակիչ վարակվել էր հիվանդությամբ, իսկ 70-ամյա տղամարդուն հիվանդանոց էին տեղափոխել, ուր մնացել էր 3 շաբաթ: