Ղրիմի հանրաքվեն ամբողջությամբ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի շրջանակում է անցել, մարտի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:
Ըստ նրա՝ Ուկրաինայում ներկայումս իշխանության ղեկին ֆաշիստներն են: «Մենք դատապարտում ենք մեր կուսակիցների վրա ճնշում գործադրելու փորձերը, այդ թվում նաեւ՝ Ուկրաինայի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի շենքի զավթումը Մայդանի զինված ակտիվիստների կողմից», - ընդգծել է Տաճատ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում անցկացվել է հանրաքվե, որի պաշտոնական արդյունքներով ընտրողների 96 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ-ին Ղրիմի միացմանը: Ավելի ուշ Ռուսաստանն ու Ղրիմը համապատասխան պայմանագիր են կնքել:




























