ԱՄՆ-ն անհամաձայնություն է հայտնել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային՝ ՌԴ-ին Ղրիմի միացմանը սատարելու որոշման համար:

Պենտագոնի ներկայացուցիչ , կոնտր-ծովակալ Ջոն Քիրբին լրագրողներին հայտնել է, որ Աֆղանստանի նախագահի որոշումը, որը ապրիլյան ընտրություններից հետո մտադիր է թողնել իշխանությունը, «ակնհայտորեն չի օգնում»  ստեղծված իրավիճակում:

«Անկասկած, նա սեփական կարծիք կարող է ունենալ, սակայն ԱՄՆ-ում մեր կարծիքն այն է (կարծում եմ՝ հայտնում եմ նաեւ ՆԱՏՕ-ի կարծիքը), որ Ռուսաստանն ակնհայտ  խախտել է միջազգային պարտավորությունները եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը», – ասել է Կիրբին:

Վերջին ժամանակներս Քարզայի դիրքորոշումը հաճախ է տարբերվում արեւմտյան երկրների կարծիքներից, որոնք իրեն աջակցում են՝ որպես Աֆղանստանի առաջնորդ ավելի քան տասը տարի, նշում է «Ամերկայի ձայնը»:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Համիդ Քարզայը ամերիկացի կոնգրեսմենների պատվիրակության հանդիպմանն աջակցել է Ռուսաստանին միանալու Ղրիմի որոշումը: Համիդ Քարզայը հայտնել է, որ հարգում է ՌԴ-ին Ղրիմի միանալու կապակցությամբ վերջերս տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները եւ դրանք համարում «Ղրիմի ժողովրդի կամքի դրսեւորում»: