ԱՊՀ երկրների ԶՈւ Գլխավոր շտաբերի հրմանատարների կայանալիք նիստին Հայաստանը կներկայացնի ՊՆ հրամանատարական կազմի ներկայացուցիչը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին են հաղորդել ՊՆ մամուլի ծառայությունում: Հայաստանի ներկայացուցչի անունն առայժմ չի նշվում:
Այսպիսով՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը չի մասնակցի նիստին:
Նիստը կկայանա ապրիլի 7-8 Բաքվում: Ադրբեջանում նմանատիպ միջոցառում առաջին անգամ կկայանա:



























