Փրկարար ծառայությունը մարտի 25-ին, ժամը 12.55-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 113 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակում հայտնաբերել 1933 թ ծնված Ա. Ս.-ի դին:




























