Այսօր Հայաստանի ՊՆ Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության կողմից, կաշառք ստանալիս, ձերբակալվել է Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Վարդանի Սարգսյանը: Այդ մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«ՀՀ ՊՆ-ը բազմիցս հայտարարել է որ անողոք պայքար է մղելու անօրինականությունների դեմ եւ տապալվելու են բոլոր խարդախների քայլերը»,- նշել է նա:




























