Ամերիկյան Ֆլորիդա նահանգում դատարանը վճիռ է կայացրել, որ կնոջ տունը պարտադիր կարգով պետք է միանա քաղաքային համակարգերին:
Հաղորդում են, որ Ռոբին Սփերոնիսի տանը սառնարան, վառարան, ջրագիծ կամ էլեկտրականություն չկա: Նրա ունեցածը մեծամասամբ անվճար է ստացել կամ նվիրատվության շնորհիվ: Նա սնունդը պատրաստում է պրոպանի սալիկի վրա, էլեկտրական սարքերը լիցքավորում է արեւային մարտկոցներիի օգնությամբ: Կինն անձրեւաջուր է հավաքում, մաքրում այն կոլոիդե արծաթի օգնությամբ:
Սփերոնիսն իշխանությունների ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ տեղական Քեյփ Քորալ հեռուստաալիքին հարցազրույց տվեց: Նա իր դռան վրա հայտնաբերել էր տունն ազատելու գրառումը, չնայած նրան, որ ապրում է լիարժեք իրավունքների հիման վրա, հարկեր է վճարում: Այժմ նա պարտավոր է մինչեւ ապրիլի 17-ը միանալ քաղաքային ջրամատակարարմանը:
Իշխանությունները նաեւ պահանջում են միանալ էլեկտրական ցանցին ու կոյուղուն: Այս ամենն արվում է քաղաքային խորհրդի որոշմամբ այն մասին, որ Սփերոնիսի բնակարանն «անվտանգ չէ ու պիտանի չէ բնակության համար»: Ընդ որում, ինչպես հայտարարում է նրա փաստաբանը, որոշումը կայացվել է չնայած նրան, որ նրա իշխանության ներկայացուցիչներն անգամ նրա տուն չեն եկել, հաղորդում է «Կոմպյուտերա Օնլայնը»՝ վկայակոչելով WND.com-ին:




























