Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը մայիսի 1-ին Ազատության հրապարակում որոշել է հանրահավաք անցկացնել՝ ժողովրդին հետագա ծրագրերին ծանոթացնելու նպատակով: Այս մասին մարտի 25-ի մամուլի ասուլիսում հայտնել է Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:
Խոսելով ներկուսակցական վերջին գործընթացների մասին՝ նա նշել է, որ Խորհրդային սպաների միության նախագահ Աշոտ Պապյանը Կոմկուսի Կենտկոմի բյուրոյի որոշմամբ պատասխանատվություն է կրել ՀԿԿ-ին զրպարտելու համար: Նա հեռացվել է Կոմկուսի շարքերից:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին ՀԿԿ-ի Կենտկոմի Բյուրոյի նիստում Աշոտ Պապյանը հեռացվել էր Կոմկուսի շարքերից:



























