Այսօր «Արմենիա Մաիրոթ» հյուրանոցում տեղի ունեցած Հանքարդյունաբերության եւ մետալուրգիայի (մետաղագործության) ոլորտի կոնֆերանսում բնապահպան ակտիվիստներին դիմել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը եւ նրանց հրավիրել կառավարություն` երկխոսության ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ի պատասխան Վաչե Գաբրիելյանի առաջարկին բնապահպան ակտիվիստները փոխանցել են, որ կերկխոսեն միայն կոնֆերանսի արդյունքների ամփոփումից հետո, ոլորտի մասնագետների մասնակցությամբ: