Ուկրաինայի կառավարության նիստում սոցիալական քաղաքականության նախարար Լյուդմիլա Դենիսովան հայտարարել է, որ 2.6 հազար ուկրաինացիներ լքել են Ղրիմի տարածքը:

«Մարտի 24-ի դրությամբ տեղափոխվել են Ուկրաինայի 2,6 հազար քաղաքացիներ», - հայտնել է Դենիսովան, հաղորդում է ՈՒՆՆ-ն:

Ըստ նրա՝ ղրիմցիների մեծ մասը տեղավորվել է Լվովում: Ըստ նախարարի՝ սոցիալական քաղաքականության նախարարությունը ամեն կերպ աջակցում է քաղաքացիներին աշխատանքի տեղավորման հարցում, ինչպես մասնագիտությամբ, այնպես էլ վերապատրաստվելու հնարավորություն է ընձեռում:  

Դենիսովան նաեւ նշել է, որ Ղրիմից տեղափոխված քաղաքացիները հնարավորություն ունեն սոցիալական նպաստներ ստանալ՝ համապատասխան դիմում գրելու դեպքում:

Ըստ նրա՝ կառավարությունը ծրագրում է հավելյալ միջոցներ ձեռնարկել: