Հայաստանում աշխատանքն սկսելուց առաջ լեռնահանքային ցանկացած ընկերություն պետք է տեղի բնակիչներին ապացուցի իր արդյունավետությունը: Մարտի 25-ին «Պատասխանատու հանքարդյունաբերության հաստատում. մարտահրավերները եւ հնարավորությունները» խորագրով միջազգային խորհրդաժողովում այս մասին հայտարարել է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

«Ցանկացած նախագիծ հարկավոր է ներկայացնել դրա ազդեցության գոտու  բնակիչներին, ցույց տալ բնապահպանական եւ սոցիալական ազդեցությունը», - նշել է նախարարը:

Բացի դրանից,  հանքարդյունահանող ընկերությունը պետք է հանքավայրի փակման, խախտված  հողային պաշարների վերականգնման,  թափոնների կառավարման ծրագիր ներկայացնի, ինչպես նաեւ գնահատի , թե այն ինչ ազդեցություն կունենա մարզում աշխատուժի վրա:

Հանքը փակելու ծրագիրը պետք է ներկայացնել 2 տարի առաջ, հետագա հինգ տարում պետությունը պետք է դիտարկում անցկացնի: