ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետ Արտակ Արամայիսի Հարությունյանը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Դատախազության հանրային կապերի վարչությունից:

Իսկ թե ինչն է եղել հրաժարականի պատճառը, վարչությունից հայտնեցին, որ առողջական վիճակից ելնելով՝ նա դիմում է գրել եւ գնում է թոշակի: