Այսօրվա դրությամբ, Ղրիմի 5 հազար թաթարներ լքել են թերակղզու տարածքը: Այս մասին խորհրդարանի կուլիսներում հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, Ղրիմի թաթարների մեջլիսի նախկին նախագահ Մուստաֆա Ջեմիլեւը: Նա նշել է, որ Ղրիմի թաթարները հիմնականում տեղափոխվել են Արեւմտյան Ուկրաինա, մասնավորապես Լվով եւ համանուն մարզ, հաղորդում է ՈՒՆՆ-ն:
Միաժամանակ, նրա խոսքով, կարելի է եզրակացնել, որ Ղրիմի թաթարները հետագայում եւս կլքեն թերակղզու տարածքը: Ջեմիլեւը նշել է, որ Ղրիմի թաթարների զգալի մասը պատրաստ են լքել Ղրիմը՝ այնտեղ ստեղծված իրավիճակի պատճառով:




























