Երեւան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած հոկտեմբերի 26-ին վթարի ենթարկված «Նիվան» պատկանել է գյուղատնտեսության նախարարությանը: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Իսկ «Նիվայի» վարորդ, գործով տուժող Արթուր Հակոբյանը աշխատել է գյուղատնտեսության նախարարության ծրագրերի իրականացման գործակալությունում՝ որպես վարորդ:

Նա նշեց, որ գյուղնախարարությունը այդ մեքենայի վրա գազի բալոն տեղադրելու թույլտվություն չի տվել, այն պետք է աշխատի բենզինով:

Նշենք, որ Նիկոլայ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է վթարի մոդելավորումը: Նա նաեւ նշել է վթարի նպաստած մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ճանապարհային նշանաների բացակայությունը, ինչպես նաեւ «Նիվայի» մի քանի խախտումներ՝ մգեցված ապակիներ, գազի բալոնի տեղադրում: