Ուկրաինայի Գերագույն Ռադան պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակել գեներալ-գնդապետ Միխայիլ Կովալին:
Համապատասխան որոշման օգտին կողմ է քվեարկել 251 պատգամավոր: Նշանակումից հետո Կովալը շնորհակալություն է հայտնել Տենյուխից: «Ես հավատում եմ Ուկրաինայի ԶՈւ-ին»,-ընդգծել է նորանշանակ նախարարը:
Ավելի վաղ Գորագույն ռադան երկրորդ փորձից իր պաշտոնից հեռացրել էր ՊՆախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխին: Այդ որոշմանը կողմ էին հանդես եկել 228 պատգամավորներ, հաղորդում է ՈւՆՆ-ի թղթակիցը, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Նշենք, որ Տենյուխն ինքն էր իր պաշտոնաթողության մասին խնդրել: Ըստ նրա՝ ինքն այդ քայլին գնացել է քննադատությունների պատճառով:




























