Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը մտադիր է խափանել Բաքվում կայանալիք ԱՊՀ-ի գլխավոր շտաբերի ղեկավարների նիստը, եթե նիստին ժամանի Հայաստանի գլխավոր շտաբի պետը: haqqin.az-ին կազմակերպության նախագահ Ակիֆ Նագին հայտնել է, թե «անթույլատրելի  է, որ հայ ֆաշիստը Բաքու ժամանի»:

ՂԱԿ-ը հայտնի է իր կեղծ հայրենասիրական հիստերիկ վարքով, այդ կառույցի անդամները բազմիցս քրեական եւ վարչական պատասխանատվության են ենթարկվել՝ տարբեր խախտումների համար:

2004թ. ՂԱԿ-ի ներկայացուցիչները փորձել էին հարձակվել հայկական պատվիրակության վրա, որը մասնակցում էր Բաքվում ՆԱՏՕ-ի «Cooperative Best Effort – 2004» կոնֆերանսին, գնդապետ Մուրադ Իսախանյանի եւ ավագ լեյտենանտ Արամ Հովհաննիսյանի վրա: ՂԱԿ-ի ակտիվիստները Ակիֆ Նագիի գլխավորությամբ փորձել էին խափանել կոնֆերանսի աշխատանքը՝ հակահայկական կոչեր բղավելով եւ հայկական պատվիրակության հյուրանոց ներխուժելով:

Մինչդեռ ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետը մտադիր չէ Բաքու մեկնել: Նիստին կմասնակցի ՀՀ ՊՆ-ի ներկայացուցիչը, որի անունը չի նշվում: