Բրիտանիայի արքայազն Հարրին ընկերուհու՝ Քրեսիդա Բոնասի հետ ռոմանտիկ հանգիստն անցկացնելու ոչ ստանդարտ վայր է ընտրել: Արքայական գահի ժառանգի ընտրությունը կանգ է առել նախկին խորհրդային հանրապետություն Ղազախստանի վրա:
30 տարի շարունակ բրիտանացի միապետերը ավանդաբար իրենց արձակուրդն անցկացնում են Շվեյցարիայի Կլոստերս լեռնադահուկային հանգստավայրում: Սակայն արքայազն Հարրին որոշել է ինքնատիպ լինել եւ մեկնել… Ղազախստան, հայտնում է dni.ru-ն՝ վկայակոչելով Mirror-ը:
Արքայազնի ընկերները եւ համաշխարհային հանրությունը հուսով են, որ հենց այս ռոմանտիկ ուղեւորության ընթացքում էլ Հարրին, վերջապես, առաջարկություն կանի իր 25-ամյա ընկերուհի Քրեսիդա Բոնասին: Չնայած որ աղջիկը դեռ չի որոշել՝ պատրաստ է ինքն արդյոք ամուսնանալ արքայազնի հետ, ամեն ինչ մատնանշում է, որ նրանց հարաբերություններն ավելի սերտ եւ բացահայտ են դառնում:




























