Հայաստանի ոսկու հանքերում պարունակվող ոսկին կբավականացնի 25-30 տարի:
Մարտի 25-ին «Պատասխանատու հանքարդյունաբերության հաստատում. մարտահրավերները եւ հնարավորությունները» խորագրով միջազգային խորհրդաժողովում այս մասին հայտարարել է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Պղնձա-մոլիբդենային հանաքարերը կբավականացնեն 100-120 տարի, կապար-ցինկայինները 20-25 տարի:
Հայաստանում, հավելել է նա, կա հանքային եւ ոչ հանքային օգտակար հանածոների մոտ 850 հանք: Դրանցից 37-ը մետաղներինն են: Այժմ շահագործվում է 400 հանք, որոնցից 26-ը՝ մետաղների: Այս կապակցությամբ նախարարը ուշադրություն է հրավիրել վերջիններիս արդյունահանումն աշխուժացնելու վրա: Այժմ դրանք հիմնականում օգտագործվում են միայն ցեմենտ եւ սալիկներ արտադրելու համար: «Անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել արդյունահանվող օգտակար հանածոները: Այդ նպատակով 2013 թ. ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման սկզբունք էր մշակել», - նշել է Մովսիսյանը:




























