Ուկրաինայի Ռիվենի մարզի աջ հատվածի ներկայացուցիչները հայտարարել են, որ երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովը պատասխան կտա ակտիվիստ Ալեքսանդր Մուզիչկոյի սպանության համար:
«Մենք Ավակովից լուծելու ենք մեր վրեժը: Սաշա Բելիի սպանությւոնը նախարարի պատվիրած սպանությունն էր: Մուզիչկոն քրեական գործերի վերաբերյալ ծանուցումներ չի ստացել ու նրան ոչ մի տեղ չէին կանչել»,-հայտարարել է «Աջ հատվածի» համակարգող Ռոման Կովալը, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ վկայակոչելով ЧаРивне.info պորտալը:
Ինչպես արդեն հաղորդվում էր, ՆԳՆ-ում հայտարարլ են, որ Մուզիչկոն, որը հայտնի էր որպես Սաշա Բելի, մահացու վիրավորվել էր ձերբակալության ժամանակ, քանի որ կրակել էր իրավապահների ուղղությամբ:




























