Մարտի 27-ին ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստում Ուկրաինան պահանջելու է  Ղրիմի ապառազմականացումը՝ չնայած թերակղզուց ուկրաինական զորքերի հեռացմանը:  Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարի տեղակալ Դանիիլ Լուբկիվսկին: 

Նա կարծում է, որ ոչ միայն Ղրիմը, այլեւ ողջ Սեւծովյան տարածաշրջանը պետք է ազատել ռուսական ռազմական տեխնիկայից, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:

Նա ընդունել է, որ Ղրիմի ապառազմականացման գործընթացը դժվար եւ երկարատեւ կլինի:

«Այս գործընթացը բարդ է: Սա երկկողմ եւ բազմակող համաձայնագրերի գործընթաց է, ինչպես նաեւ ՄԱԿ-ի որոշումների», - ասել է ատրգործնախարարի տեղակալը: