Ղրիմի կինոթատրոններում որոշ ժամանակով կդադարեցնեն ամերիկյան ֆիլմերի ցուցադրությունը: Մասնավորապես, ամերիկյան Paramount ստուդիան, որի ֆիլմերը Ռուսաստանում ցուցադրելու իրավունքը պատկանում է «Սենթրալ Փարթներշիփ» ընկերությունը, իր գործընկերոջը հայտնել է, որ թույլ չի տալիս իր ֆիլմերի կրկնօրինակները փոխանցել Ղրիմին, որովհետեւ ԱՄՆ-ում չեն ճանաչում Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքները, հաղորդում է TCH.ua-ն:
Paramount-ն ունի ուկրաինական գործընկեր, որը, ըստ ստուդիայի կարծիքի, պետք է շարունակի ցուցադրել ֆիլմերը Ուկրաինայի ողջ տարածքում, այդ թվում Ղրիմում: Բայց կինոթատրոններն իրենք չեն կարող աշխատել վարձույթի ուկրաինական ընկերությունների հետ, քանի որ դրանք չեն աշխատում ՌԴ տարածքում:
Շեւչենկոյի անվան տեղի կինոթատրոնի տնօրենը հայտնել է, որ մնացել է առանց բոլոր խոշոր կիոնստուդիաների ֆիլմերի, որոնց շարքում են Paramount Pictures-ը, Sony Pictures-ը, Universal-ը, 20th Century Fox-ը:




























