Ղազախստանցի փաստաբանին կարող են դատապարտել հինգ տարի ազատազրկման, քանի որ նա դատական նիստի ժամանակ ճանաճասպանով հարվածել է դատավորին: Հաղորդվում է, որ փաստաբան Եվգենի Տանկովին կալանավորել են մարտի 24-ին:
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 20-ին Կարագանդում: Այս մասին հաղորդում է «Utro.ru»-ն:
Նշվում է, որ Տանկովը Կարագանդում հայտնի է բազմաթիվ ներկայացումներով ու արտասովոր ակցիաներով , որոնք նա արել է լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ:




























