Իշխող կոալիցիայի մեջ չներառված չորս քաղաքական ուժերը փորձում են ներկայացնել ժողովուրդի պահանջները ու հասնել մարդկանց համար ցանկալի փոփոխությունների: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Փորձագետի խոսքով՝ եթե ժողովուրդը փոփոխություններ է ցանկանում, պետք է սատարի չորս կուսակցություններին, որոնք կոալիցիայի մեջ չեն մտնում ու քաղաքացիական նախաձեռնությանը, այլ չմնա որպես դիտորդ: 

Նշենք, որ չորս ոչ կոալիցիոն խորհրդարանական ուժերը պատրաստվում են ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն հայտնել: