Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որոշ տվյալների համաձայն, նախորդ շաբաթվա սկզբին տարած սրտի վիրահատությունից հետո, իր երկիր ռազմական ներխուժում է նախապատրաստել: Այս մասին նա կհայտարարի հեռուստաեթերում, փոխանցում է «Վերսիան»:
Պարբերականի աղբյուրը պատմել է, որ նա հարձակման կգնա՝ իր երկրում կարգ ու կանոն հաստատելու: Այդ հարցում նրան օգնելու է պաշտպանության նախկին նախարար Պավել Լեբեդեւը:




























