Իսպանիան նախորդ տարի ավելի շատ գինի է արտադրել, քան Եվրոպայի որեւէ այլ երկիր: Բարենպաստ եղանակը թույլ է տվել Իսպանիային այդ ոլորտում առաջինը դառնալ:

2013-ին այդ երկրում արտադրվել է 50 մլն հեկտոլիտր գինի, ինչը 41 տոկոսով գերազանցում է 2012-ի ցուցանիշը:

Իսպանիայի գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախորդ սեզոնին արտադրվել էր 6,7 մլրդ շիշ գինի:
Այդուհանդերձ, իսպանացիները շարունակում են գերապատվությունը տալ սառը գարեջրին: Հետեւաբար արտադրված գինու մեծ մասը արտահանվում է, հաղորդում է Rosbalt.ru-ն՝ վկայակոչելով Euromag-ը: