Գերմանիայում Թյուբինգենյան համալսարանի գիտնականներն անցել են ձկան անսովոր տեսակի ուսումնասիրությանը, որը չորս աչք ունի:
Հաղորդում են, որ Rhynchohyalus natalensis-ն ապրում է Թասմանովի ծովում: Հանդիպում է 800-ից 1000 մետր խորության վրա:
Մասնագետները կարծում են, որ չորս աչքն ի հայտ է եկել էվոլյուցիայի արդյունքում: «Լրացուցիչ» աչքերը թույլ են տալիս որսը տեսնել ծովի խորության մութ պայմաններում, հաղորդում է «Utro.ru»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին:
Առաջին օրինակը հայտնաբերել են միջազգային գիտահետազոտական նախագծի շրջանակներում: Երկարությունը կազմել է 18 սմ: Յուրաքանչյուր աչք մասամբ վերեւ է նայում, մասամբ ներքեւ՝ ինֆրակարմիր եւ օպտիկական սահմանում:
Հավելենք, որ «բազմաչք» են սարդ-օգրերը: Դրանցից յուրաքանչյուրն ունի 6 աչք, սակայն կողքից թվում է, թե դրանք երկուսն են: Այս տեսողությունը թույլ է տալիս կենդանիներին որսալ նույնիսկ գիշերը:




























