Սիրիայի հայաբնակ շրջաններում տեղի ունեցող իրադարձությունները լուրջ անհանգստություն են առաջացնում, որոնք պահանջում են համապատասխան համարժեք քայլեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով Սիրիայի հայաբնակ Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունները:
Ռուստամյանի խոսքով՝ դա նշանակում է, որ այլեւս չի կարելի բավարարվել Սիրիայի իշխանությունների խոստումներով՝ զինված ուժերի օգնությամբ հայաբնակ Քեսաբի խնդիրը կարգավորելու վերաբերյալ:
«Երկար ժամանակ երկրում չի հաջողվում կարգուկանոն հաստատել, իսկ ներկայումս սիրիահայերի ֆիզիկական ոչնչացման վտանգ է ի հայտ եկել: Համարում եմ, որ կոմպակտ հայերով բնակեցված վայրերում պետք է ինքնապաշտպանության միջոցառումներ ձեռնարկվեն: Սա նոր մարտահրավեր է, որին պետք է դիմակայենք ազգովի, առաջին հերթին պետք է լուծել ինքնապաշտպանության հարցը»,-հայտարարել է Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ սիրիահայերի անվտանգության երաշխավորները Սիրիայի կառավարությունն է եւ միջազգային հանրությունը: Անհրաժեշտ է հսկայական դիվանագիտական աշխատանք։ տանել, որպեսզի սիրիահայերի հարցը ներառվի միջազգային ասպարեզում քննարկվող սիրիական խնդրում:
Հիշեցնենք, ո մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական Ալ-Նուսա խմբավորման ջոկատները 4 կողմերից լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթաքիայի շրջան։ Ահաբեկիչների 2 խոշոր խմբեր հարձակման են անցել Թուրքիայի տարածքից։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























