Ուզբեկստանի նախագահի ավագ դուստր Գուլնարա Քարիմովան քրեական գործի շրջանակներում մեղադրյալ է համարվում՝ կապված ֆին-շվեդական հեռուստահաղորդակցության TeliaSonera օպերատորի հետ:
Հաղորդվում է, որ Քարիմովային կասկածում են այդ ընկերությունից կաշառք վերցնելու մեջ՝ Ուզբեկստանում աշխատելու հնարավորության դիմաց: Գումարը փոխանցվել է Ջիբրալթարում գրանցված Takilant ընկերությանը, որը տարբեր տեղեկությունների համաձայն՝ կապված է Քարիմովայի հետ, փոխանցում է «Ազատություն ռադիոկայանը»՝ վկայակոչելով Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Շվեդիայում Քարիմովան մեղադրվում էր փողերի լվացման մեջ:




























