Ֆրանկֆուրտի օդանավակայանում սատկած 15 ֆլամինգոների են հայտնաբերել: Դեպքը տեղի է ունեցել մարտի 21-22-ին, եւ կենդանաբանական այգում աշխատակիցները դեռեւս չեն կարողանում գտնել տեղի ունեցածի մեղավորներին:
Մանֆրեդ Նիկիշի այգու տնօրենի խոսքով՝ մի քանի ֆլամինգոների գտել են վնասված պարանոցներով կամ կտրված գլուխներով, իսկ մյուսները դանակահարված են եղել: Միաժամանակ, նա նշել է, որ դեպքի վայրում թռչունների արյուն գրեթե չի եղել: Դա կարող է նշանակել, որ սկզբում թռչուններին գողացել են այգուց, հետո սպանել ու հետ բերել, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով BBC News-ը:
Անհայտ է, թե ով է կանգնած այդ սպանությունների հետեւում: Մամուլում վարկածներ են առաջ քաշվել, որ թռչուններին կարող էին սատկացնել սատանիստները կամ դեռահասները:




























