Ուկրաինայի վարչապետ Արսենի յացենյուկը պնդում է մարզային պետական վարչակազմերի վերացման վրա, իսկ նրանց լիազորությունները պեք է փոխանցվեն նորաստեղծ գործկոմներին:

Այդ մասին նա հայտարարել է տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Որպես վարչապետ, ես պնդում եմ մարզային վարչակամզերի վերացման վրա եւ դա անցյալի մնացորդ եմ համարում»,- ասել է նա:

Նա նշել է, որ հարկավոր է տեղական գործկոմներ ստեղծել՝ Ուկրաինայի Սահմանադրությունում եւ օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ անելուց հետո, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Գործող Սահմանադրությամբ, վարչակազմերի ղեկավարներին նշանակում է երկրի նախագահը: