2013-ի տվյալներով՝ լեռնահանքային սեկտորի բաժինը կնվազի մինչեւ ՀՆԱ-ի 2,6 տոկոսը: Այս մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ Երեւանում պատասխանատու լեռնահանքային արդյունաբերության ոնֆերանսի ժամանակ: Նա ընդգծել է, որ 2012-ին այդ ճյուղը կազմե է ՀՆԱ-ի 2,9 տոկոսը: Չնայած ՀՆԱ-ի համեմատաբար բարձր բաժնին՝ լեռնահանքային արդյունաբերությունն ապահովում է հանրապետության հարկային եկամուտների հինգ տոկոսը:
Նախարարն անդրադարձել է բնապահպանական ՀԿ-ների հայտարարություններին, որոնք համաժողովի ժամանակ հայտարարել էին այդ բիզնեսում հարկերի ու եկամուտների ոչ հավասարակշիռ բնույթի մասին:
Տնտեսության համար այդ ճյուղի եւս մեկ առավելությունը գրեթե լիարժեք ֆորմալ զբաղվածությունն է: Այդ ոլորտում զբաղված է մոտ 10 հազար մարդ՝ կապված բարձր արտադրողականության հետ: Սակայն այդ ոլորտում աշխատավարձերը մոտ երկու անգամ բարձր են երկրում միջին աշխատավարձից:
«Այդ ճյուղում կան բնապահպանական ռիսկեր: Սակայն դրանք կան ամենուր, անգամ չիպերի արտադրությունում: Այդ ոլորտում եւս ռիսկեր կան: Սակայն պահանջել, որպեսզի հանքերն առհասարակ վերանան երկրի երեսից, այնքան էլ բնական չէ»,-ասել է նախարարը:




























