Լեհական կառավարությունում չեն բացառում, որ ռուս զինվորականները կարող են գրավել ոչ միայն Ուկրաինայի հարավ-արեւելյան, այլեւ մյուս շրջանները ու հասնել ընդհուպ Լեհաստանի սահմանին: Այս մասին Radio Zet-ի եթերում հայտարարել է Լեհաստանի ՆԳ նախարար Բարդուղիմեոս Սենկեւիչը:

«Սողացող հակամարտության տրամաբանությունից ելնելով՝ այն կարող է հասնել մինչեւ մեր սահմանները»,-ընդգծել է պաշտոնյան, փոխանցում է «Ցենզոր.ՆԵԹ»-ը:

Սակայն, ըստ նրա, ներկայումս Լեհաստանի կառավարություն սպառնալիք չի տեսնում երկրի համար՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: