Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են մի կնոջ՝ իր երեքամյա որդուն սպանելու կասկածանքով, որը նա փորձել է ներկայացնել որպես դժբախտ դեպք, հաղորդում է Ինտերֆաքսը:

Գործակալությունների աղբյուրի տվյալներով՝ իրավապահներին է դիմել 46-ամյա քաղաքացի՝ հաղորդելով, որ նրա՝ 2011թ ծնված որդին լոգանք  ընդունելիս խեղդվել է:

Դեպքի վայր ժամանած դատական փորձագետները ուսումնասիրել են փոքրիկի մարմինը: Ավելի ուշ նրանք հաստատել էին, որ տղան ինքը չէր խեղդվել, նրան խեղել էին: Պարզվել է, որ հանցագործությունը կատարել էր փոքրիկի մայրը, իսկ ամուսնուն ասել էր, որ տղան ինքն էր խեղդվել:

Մորը հոգեբուժարան են ուղարկել, նա եւս փորձաքննության է ենթարկվելու: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել: Հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: