Ռուսական Չելյաբինսկում դատարանը 13 տարի ազատազրկման է դատապարտել 24-ամյա տեղի բնակչուհուն՝ իր խորթ հորն ու նրա եղբորը վիճաբանության ժամանակ սպանելու համար:
Հաղորդվում է, որ կրկնակի սպանությունը տեղի է ունեցել նախորդ տարվա մարտի 3-ին: Հետաքննության տվյալներով՝ աղջիկը վիճաբանել է տղամարդկանց հետ՝ հոկեյի խաղի ժամանակ աղմկելու համար: Վիճաբանության ժամանակ աղջիկը գրասենյակային դանակով հարվածել է խորթ հոր գլխին ու պարանոցին: Նա նաեւ 49 հարվածներ է հասցրել խորթ հոր եղբորը, ինչի արդյունքում վերջինս տեղում մահացել է, հաղորդում է գերատեսչությունը:




























