Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում թալիբ գրոհայինները հարձակվել են անկախ ընտրական հանձնաժողովի բյուրոյի վրա, որն ավարտվել է 5 գրոհայինների եւ երկու քաղաքացիական անձանց մահով, հաղորդում են պաշտոնատար անձինք:

Սկզբում խմբավորման ներկայացուցիչներից մեկը շենքի մուտքի մոտ պայթել է ռումբից, ապա ապստամբները բյուրոյի աշխատակիցներին պատանդ են վերցրել եւ սկսել են կրակ բացել անվտանգության ծառայության աշխատակիցների ուղղությամբ:

Թալիբանն իր վրա է վերցրել հարձակման պատասխանատվությունը, հաղորդում է BBC-ն:

Խմբավորման առաջնորդները հայտարարել են, որ իրենք մտադիր են խափանել ապրիլին նախատեսված նախագահական ընտրությունները: