Ֆրանսիայում UFC Que Choisir խումբը, որը զբաղվում է սպառողների իրավունքների պաշտպանությամբ, հայց է ներկայացրել Twitter-ի, Facebook-ի եւ Google-ի դեմ:
Ֆրանսիացի իրավապաշտպանները մեղադրել են այդ ընկերություններին մասնավոր կյանքի անձեռնմխելիության օրենքը խախտելու մեջ: Հայցը ներկայացվել է Փարիզի Բարձրագույն դատարան, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով AFP-ն:
UFC Que Choisir-ը ինտերնետ հսկաներին մեղադրում է «ոչ իրավաչափ» եւ «անօրինական» պրակտիկա կիրառելու մեջ՝ կապված Twitter, Facebook եւ Google+ սոցիալական ցանցերի օգտագործման պայմանների հետ: Իրավապաշտպանների կարծիքով՝ այդ կայքերի օգտագործման պայմանները «անհասանելի եւ չկարդացվող են, ինչպես նաեւ բազմաթիվ հիպերհղումներ են պարունակում», ընդ որում դրանց մեծ մասը հասանելի են միայն անգլերենով:




























