ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել էր «365» խաղարկության մարտ ամսվա հաղթողներին եւ նրանց հանձնել տվյալ ամսվա օրերի թվով սահմանված 31 մրցանակները` MTS Ego սմարթֆոնները: 

Խաղարկությունը տեսագրվել է մարտի 21-ին՝ առանց ընդհատման: Օգտագործվել է հատուկ մշակված «Microsoft.NET Random class selection on the system time» համակարգչային ծրագիրը, որը թույլ է տալիս տվյալների բազայից հաղթողներին ընտրել պատահականության սկզբունքով: Խաղարկությանը չեն մասնակցել երկկողմանի անջատված հեռախոսահամարները:

Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին խաղարկվել եւ Հայաստանի տարբեր մարզերում բնակվող հաղթած բաժանորդներին է տրամադրվել 100 սմարթֆոն: Իսկ ընթացիկ տարվա փետրվարին` 28 սմարթֆոն:

Նոր՝ «365» խաղարկությոնը կազմակերպվում է «մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար» սկզբունքով: Ըստ այդմ` հաջորդ ամիս կկազմակերպվի 30 սմարթֆոնի խաղարկություն, ինչը համապատասխանում է ապրիլ ամսվա օրերի քանակին:

«Հատուկ» փաթեթն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ եւ դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: