NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «The Financial Times»-ում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է պարբերականի կենտորա-ասիական եւ մոսկովյան թղթակից Ջեք Ֆարչին:

Երբ կիրակի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բաժանվեց Մոսկվայից՝ Ղրիմի անեքսիան անվանելով որպես «վատ նախադեպ», նա իր անհանգստությունն արտահայտեց, որը կիսում են Ռուսաստանի գրեթե բոլոր հարեւանները: Ղրիմում Ռուսաստանի գործողությունների հետեւանքով՝ սառը քամի անցավ Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի նախկին խորհրդային պետությունների միւջով՝ Ղազախստանից մինչեւ Վրաստան: «Լարվածություն է զգացվում նաեւ այն կապակցությամբ, որ Ռուսաստանն իրագործելու է իր իշխանությունը»,- ասել էր տարածաշրջանի մի պաշտոնյա:

Գրեթե յուրաքանչյւոր նախկին խորհրդայն պետություն կարող է զուգահեռներ անցկացնել Ուկրաինայի եւ իր սեփական իրավիճակի միջու: Մեծամասնությունն ունի էթնիկ ռուս բնակչություն, Ղազախստանի որոշ հյուսիսային հատվածներում այն մեծ թիվ է կազմում: Շատերում ռուսական ռազմաբազաներ կան՝ Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերակայանից մինչեւ Դուշանբեում 201-րդ մոտոհրաձգային դիվիզիան, որոնք Մոսկվայի խոշորագույն ռազմական բազաներն են արտասահմանում:

«Այժմ իրական վտանգ է ներկայացնում այն, որ արդարացման տեսակետից Պանդորայի արկղը բաց է,- ասել է Կոլումբիական համալսարանից տարածաշրջանի մասնագետ Ալեքսանդր Քուլին:- Այն բանից հետո, երբ դուք թույլ եք տալիս Ղրիմի անեքսիան, ինչո՞ւ չքաղել նաեւ ցածր կախված պտուղները»: