«Lydian International» ընկերությունը գործարք է կատարել իր երկու բաժնետերերի հետ ու նրանց վաճառել  4 731 000 հասարակ բաժնետոմսերը 4.73 մլն կանադական դոլարի դիմաց: Այդ մասին գրում է «Venture Capital Post»-ը: Միջազգային ֆինանսական կորպորացիան ու  Զարգացման ու վերակառուցման եվրոպական բանկը բաժնետոմսեր են ձեռք բերել յուրաքանչյուրը 1 կանադական դոլարի դիմաց: Ընկերությունը ծրագրում է եկամուտներն օգտագործել Հայաստանում ոսկու հայտնաբերման ծրագրի ֆինանսավորման համար:

Այս կապակցությամբ «Lydian International»-ի նախագահ ու գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը հայտարարել է. «Ամուլսարում նախագծի զարգացաման այս որոշիչ փուլում մենք շարունակում ենք աջակցություն ստանալ մեր կարեւոր բաժնետերերի՝ ՄՖԿ եւ ԶՎԵԲ կողմից: Նրանց հետ միասին մենք շարունակում ենք ներդրումներ կատարել Հայաստանում, հավատարիմ ենք մեր վերջնական նպատակին՝ Ամուլսարում նախագծի առաջ քաշմանը՝  սոցիալական եւ էկոլոգիական կայունության համաձայն արդյունաբերության լավագույն մեթոդների կիրառմամբ, կոմերցիոն շահավետ հանքի ձեռք բերման նպատակով»: