Հայաստանի ՊՆ Հրազդանի զինկոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի խմբի պետ, կապիտան Սերգեյ Վարդանի Սարգսյանը ձերբակալվել է հենց իր ծննդյան օրը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ նա ունի կին, երկու երեխա եւ սպասում են երրորդ երեխային:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Հայաստանի ՊՆ Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության կողմից, կաշառք ստանալիս, ձերբակալվել է Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Վարդանի Սարգսյանը:

Նա ձերբակալվել է իր աշխատասենյակում քաղաքացի Դ.Բ.-ից 300 ԱՄՆ դոլար կաշառք  ստանալուց անմիջապես հետո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը։

Նրա խոսքով՝ դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 311 հոդ. 1-ին մասի  հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից  կաշառք ստանալը: Նախաքննությունն իրականացվում է  ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում: