Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 25-ին, ժամը 17.54-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի 34 DL 129 եւ «Մերսեդես» մակնիշի 29 SO 304 համարանիշների ավտոմեքենաները: «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 25-ամյա Տ. Մ.-ը հոսպիտալացվել է Եղվարդ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ դադարեցրել գազի արտահոսքը:




























