Կիեւի վարչական դատարանը դադարեցրել է 4 ռուսական հեռուստաալիքների գործունեությունը Ուկրաինայում՝ Հեռուստահաղորդակցության հարցերով ազգային խորհրդի հայցի քննարկման ժամանակ, որը վերաբերում է այդ հեռուստաընկերությունների գործունեության անօրինական լինելուն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Վիկտորյա Սյումարը, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Նրա խոսքով՝ մարտի 26-ին Հեռուստա- եւ ռադիոհեռարձակման հարցերով ազգային խորհուրդը, որը ներկայացրել է այդ հայցը, պարզաբանումներ կներկայացնի, թե այդ որոշումն ինչ է նշանակում մալուխային օպերատորների համար: Սյումարը հստակեցրել է, որ խոսքը ռուսական «Առաջին ալիքի», РТР-ի, НТВ-ի եւ «Ռոսիա 24»-ի մասին է:




























