Երեւանի բնակիչներ Էդուարդ Խաչատրյանը, Գրիգոր Գրիգորյանը, անչափահասներ Դավիթն ու Նարեկը մեղադրվում են մեքենա առեւանգելու մեջ:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 11-ին: Նախնական համաձայնության գալով՝ նրանք Մուրացան փողոցից գողացել էին ԳԱԶ 24 մակնիշի մեքենա ու արագ իրացնելու նպատակով այն ներկել ուրիշ գույն, սակայն գործողությունն ավարտին հասցնել այդպես էլ չէր հաջողվել:
Այս ավտոառեւանգումը թերեւս միակը չէր: Անցած տարվա օգոստոսի 31-ին հանցավոր խումբը նորից առեւանգել էր ԳԱԶ 24 մակնիշի մեքենա: Բացի դրանից այս ամսվա ընթացքում երիտասարդները մուտք էին գործել բնակարաններ ու գողացել գունավոր մետաղներ ու ծառերը սրսկելու սարքեր:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյությում:











