ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան խնդրի լուծում չի համարում, հաղորդում է Reuters-ը: Օբաման հավելել է, որ դրա համար հիմք է այն փաստը, որ միջազգային հանրությունը չի ճանաչել այդ քայլը:
Նրա խոսքով՝ Վաշինգթոնը մտահոգված է Ուկրաինա ռուսական հետագա ներխուժման հնարավորությամբ:
«Ռուսաստանը կարող է պատասխանատու վարք որդեգրել եւ կրկին ցույց տալ, որ պատրաստ է հետեւել միջազգային նորմերին: Եթե նա դա չանի, դրա համար որոշակի գին կվճարի»,-Հաագայում միջուկային անվտանգությանը նվիրված միջազգային գագաթաժողովի ավարտին հայտարարել է Օբաման:
Նա Ռուսաստանին սպառնացել է հետագա պատժամիջոցներով, այդ թվում էներգետիկ, ֆինանսների, զենքի եւ այլ առեւտրի ոլորտներում: ԱՄՆ նախագահը նշել է, որ լրացուցիչ պատժամիջոցները կվնասեն ինչպես Ռուսաստանին, այնպես էլ այլ երկրների:



























